երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մենք շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար. երևի թե՝ ամենաբարձր գինը. Ալեն Սիմոնյան

Մենք շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար. երևի թե՝ ամենաբարձր գինը. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ խոսել է պատերազմի ավարտի մեկ տարվա մասին։
 
«Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է վերաիմաստավորել և գնալ առաջ՝ արդեն մեր սխալների վրա սովորելուց հետո։ Մատերի արանքով չենք կարող նայել այս մեծ ցավին, որովհետև մենք շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար։
 
Երևի թե ամենաբարձր գինն ենք վճարել, և մենք դեռ շատ երկար պետք է վերհիշենք, հասկանանք։ Այդ առումով շատ կարևորում եմ այդ քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որը մեր կողմից առաջ քաշվեց և մեր կողմից պետք է ստեղծվի», - ասաց Ալեն Սիմոնյանը։
 
Նա նշեց, թե այդ աշխատանքը շատ կարևոր է և այդ արդյուքնենրը կարող են որոշիչ դեր ունենալ մեր պետության ապագայի վրա։

  • Կիսվել: