շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

 Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ մինչ օրս կարողացել են վերադարձնել 104 ռազմագերիների և բոլորն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակելու են։ Իր ելույթում Փաշինյանն անդրադարձ  կատարեց նաև սահմանային լարվածությանը:

«Վերջին 2 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել: Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին և մերձավորներին՝ ՀԱՊԿ մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա: Տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին: Ամեն դեպքում միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչև օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների: Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: ԼՂ հարցի համապարփակ կարավորման, սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը եղել են, կան և լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: