կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք պետք է ամուր կանգնենք կողք կողքի. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ամուր կանգնենք կողք կողքի. Նիկոլ Փաշինյան

Մենք դժվար ժամանակներ են ապրում. Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ վերջին 30 տարիների ընթացքում չի հաջողվել ապահովել երկրի անվտանգությունը:

«Անվտանգության ամրապնդման ամենակարևոր պայմանը պետական բյուջեի միջոցներն են, որն իր հերթին ստեղծվում է հարկերից, տնտեսության աշխուժությունից, արտադրության արդյունքից»,- իր ելույթում նշեց վարչապետի պաշտոնակատարը:

«Անկախության 27 տարիների ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական հողերի ուղիղ կեսը չի մշակվել: Հայաստանի հողերի 75 տոկոսը ոռոգելի չէ, մինչդեռ Հայաստանի լեռներում այնքան ջուր է կուտակվում, որ բավարար է ամբողջ երկիրը ոռոգելու համար»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ 30 տարվա ընթացքում չարած գործերն են հանգեցրել այսօրվա բարդ վիճակին:

«Այս օրհասական պահին մենք պետք է ամուր կանգնենք կողք կողքի, նկատի ունեմ այն մարդկանց, որոնք հավատում են, որ երկիրն ունի ապագա»,- ջրաշենցիներին դիմեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իր թիմի նպատակը բարեփոխումները շարունակելն է:

Վարչապետի պաշտոնակատարը թվարկեց գյուղոլորտում իրականացված բարեփոխումները՝ գյուղապահովագրություն, խելացի անասնագոմերի ծրագիրը, որի շնորհիվ գյուղացիների ծախսած գումարի մի մասը վերադառնում է գյուղացուն:

Փաշինյանի խոսքով՝ կաթիլային ոռոգման անցած տնտեսությունները 5 տարով կազատվեն ոռոգման ջրի վարձից, ինչի արդյունքում կընդլայնվեն մշակվող հողատարածքները:

Վարչապետի պաշտոնակատարը խոստացավ նաև, որ ջրաշենցի երեխաները կունենան երկար սպասված մանկապարտեզ:

  • Կիսվել: