չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք որևէ բան չենք արել Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․ Ռուբեն Ռուբինյան

Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք որևէ բան չենք արել Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հավատացնում է, թե ՔՊ-ն չափազանց անկեղծ է ռուսական կողմի հետ։

«Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք արել Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը, մենք ամեն ինչ արել ենք ու շարունակելու ենք անել Ռուսաստանի հետ նորմալ, բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար»,- լրագրողներին ասաց Ռուբինյանը՝ ի պատասխան ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ով կոչ է արել Հայաստանին «կեղծ քաղաքականություն» չվարել։

Նա նշեց, որ հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի ու անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ո՛չ, առավել ևս, ԵԱՏՄ կանոններին։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ ԱԺ նախագահն ասաց, թե Հայաստանն ազատ է իր ընտրության հարցում՝ դուրս գա՞լ, թե՞ մնալ կառույցում։

  • Կիսվել: