Հայաստանը չի բացառում ՄԱԿ ԱԽ դիմելու հնարավորությունը․ Նիկոլ Փաշինյան
Մենք երբեք չենք բացառել ու չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները, կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի գործիքները բավարար չեն այս իրավիճակն ու խնդիրը լուծելու համար: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման համար ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հնարավորության մասին:
"Այդ հարցը հենց առաջին օրերից քննարկման առարկա եղել է ու շարունակում է մնալ: Այնտեղ կան նրբություններ, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած նախապես նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, և մենք երբեք չենք բացառել և չենք բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար",- հայտարարեց Փաշինյանը։