շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մենք էլ ենք տարակուսած․ Արթուր Դավթյանը` Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող տան վաճառքի մասին

Մենք էլ ենք տարակուսած․ Արթուր Դավթյանը` Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող տան վաճառքի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ տարակուսած են,  քանի որ իրենց հայտնի չի եղել, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը վաճառվել է։

«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»,- ասել է նա լրագորղների հետ զրուցելիս։

Դիտարկմանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն է մեղավոր, Արթուր Դավթյանն ասաց. «Դատարանն է այդպես որոշել, դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է  և առանց բողոքարկման արդյուքններին սպասելու է գործարքը կայացել»։

Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը գնել է Նարեկ Նալբանդյանը, ով վերջրս գնել է նաև Ծաղկաձորի Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով։

  • Կիսվել: