ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի. Ալեն Սիմոնյան

Մենք բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի. Ալեն Սիմոնյան

Մենք որևիցե իրավունք կասկածի տակ չենք դնում, մենք խոսում ենք իրավունքների իրականացման հնարավորության մասին: Մենք 30 տարի գնացել ենք այն ճանապարհով, որով որ գնացել ենք և տեսել ենք, թե ինչ արդյունք ենք ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․

«Հիմա Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն և իրենք են զբաղվում իրենց իրավունքներով, մենք բոլորս կսպասենք, կաջակցենք և կտեսնենք, թե արտաքին քաղաքական վեկտորը ԼՂ իշխանության, ԱԺ պատգամավորների՝ ինչ փոփոխություն կապրի և ուր կտանի այդ վեկտորը, իսկ մենք սատար կկանգնենք»։

Ըստ Սիմոնյանի՝ բանակցությունները փոփոխությունների մասին են. «Բանակցությունը նրա մասին է, թե արդյոք մենք մեր դիրքորոշումներն ինչով կարող ենք փոփոխել, որպեսզի համաձայնության գանք: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք Արցախի դերը՝ որպես բանակցող, բարձրացրել ենք ամենաբարձ մակարդակի և իրենք են որոշում ընդունում: Արցախի իշխանություններն ու Ադրբեջանի իշխանությունները ևս փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել, հիմա չեմ կարծում օրինակ, որ ես պետք է մտնեմ այդ բանակցությունների արանքը և փորձեմ մոդեռատորի դեր խաղալ: Պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, որովհետև մշտապես կա այն վտանգը, որ Ադրբեջանն իր պայմանավորվածությունները չի պահի»:

  • Կիսվել: