կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք բանակցությունների միջոցով այդ զորքերին հանելու ենք Հայաստանի տարածքից․ Էդմոն Մարուքյան

Մենք բանակցությունների միջոցով այդ զորքերին հանելու ենք Հայաստանի տարածքից․ Էդմոն Մարուքյան

Մալաթիա-Սեբիաստի վարչական համայնքում քարոզարշավի սկսվելուց առաջ՝ լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց․ «Ակնհայտ է, որ պատերազմով մենք չենք կարողանա մեր թշնամուն հանել մեր տարածքից, պետք է անենք բանակցություններով։

«Դիվանագիտական ճակատում «Լուսավոր Հայաստանը» կարող է մեծ ներդրում ունենալ։ Այսօր էլ ունենք ուղղակի՝ որպես խորհրդարանի ներկայացուցիչ, վաղը կարող ենք ունենալ որպես գործադիր իշխանություն։ Հայաստանը արտաքին ճակատում պետք է բալանսավորված քաղաքականություն վարի, որպեսզի այս վիճակից դուրս գա։ Մենք բանակցությունների միջոցով այդ զորքերին հանելու ենք Հայաստանի տարածքից։ Մենք 540 կմ սահմանն ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով, պետք չէ, որ այդտեղ զինվորներ կանգնեցնենք»,- նշեց նա։

Մարուքյանը խոսքով՝ գործող իշխանությունը ցանկանում է բանակցությունների միջոցով ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ տարածքից, սակայն չի բանակցում։

«Մեր բանակացության տարբերությունն այն է, որ մենք ունենալու ենք բանակցող։ Մեր բանակցողը չի լքելու խրամատը, պետական ծառայությունը։ Իրենց բանակցելու արդյունքները մենք տեսել ենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

  • Կիսվել: