կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մենք այս գործընթացին միջազգային մեծ հնչեղություն ենք տվել և հետևողականորեն գնալու ենք նրան, որպեսզի Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը. Փամբուխչյան

Մենք այս գործընթացին միջազգային մեծ հնչեղություն ենք տվել և հետևողականորեն գնալու ենք նրան, որպեսզի Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը. Փամբուխչյան

«Ներկա պահին, ցավոք սրտի, ամբողջությամբ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ: Այն քաղաքացիները, որոնք մնացել են Գորիսում, իրենց պատշաճ ցուցաբերվում է համապատասխան օգնություն թե՛ կեցավայրի մասով, թե՛ բժկական և թե՛ այլ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նախարարը խոսեց հայկական կողմի արած քայլերի մասին. «Մենք ընդամենը պայմանագրերից բխող կետերն ենք մեջբերում և ըստ կետերի՝ պարզ է յուրաքանչյուրի անելիքը: Մենք այս գործընթացին միջազգային մեծ հնչեղություն ենք տվել և հետևողականորեն գնալու ենք նրան, որպեսզի Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: