ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկնարկում է գեղասահքի ԵԱ-ն․ Հայաստանն ունի ներկայցուցիչներ․ ժամանակացույց

Մեկնարկում է գեղասահքի ԵԱ-ն․ Հայաստանն ունի ներկայցուցիչներ․ ժամանակացույց

Այսօր կմեկնարկի Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը , որը կկայանա Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։

Մեդալներ կշնորհվեն տղամարդկանց մենասահք, կանանց մենասահք, զույգեր և պարեր կատեգորիաներում: Մրցաշարում կսահմանվեն նաև բոլոր ֆեդերացիաների քվոտաները 2023 թվականի Եվրոպայի առաջնության համար:
 
Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, փոխանցում է armsport-ը։
 
Ժամանակացույց (Երևանի ժամանակով)
հունվարի 12
13:50 – տղամարդիկ, կարճ ծրագիր
20:45 – սպորտային զույգեր, կարճ ծրագիր
հունվարի 13
13:05 – կանայք, կարճ ծրագիր
21:00 – սպորտային զույգեր, ազատ ծրագիր
14 հունվարի
14:00- պարային զույգեր, ռիթմիկ պար
20:00 – տղամարդիկ, ազատ ծրագիր
հունվարի 15
15:35- պարային զույգեր, ազատ ծրագիր
20:30- կանայք, ազատ ծրագիր
հունվարի 16
17:30 – ցուցադրական ելույթներ
 
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ Սլավիկ Հայրապետյանի նախապատրաստական մարզումներից։ Այսօր կայանալու է տղամարդկանց կարճ ծրագիրը ։ Սլավիկը ելույթ կունենա 14-րդ համարի ներքո։

  • Կիսվել: