երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Բիշքեկում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Համբարձումյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրների ղեկավարները սեպտեմբերի 1-ին հանդիպելու են Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։

Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ հանդիպման ընթացքում կողմերը անդրադառնալու են Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համագործակցությանը։

  • Կիսվել: