երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ այսօր սպասվում է նաև ՀՀ արտգործնախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպումների արդյունքով, ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ակընկալվում է հնգակողմ հայտարարություն։   

  • Կիսվել: