ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 77 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 77 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 15, սառը զենքի հայտնաբերման՝ 11, ծանր վիրավորանքի՝ 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, բնակարանային գողության՝ 4, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, մարմնական վնասվածք պատճառելու, անձի առևանգման, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքը ոչնչացնելու սպառնալիքի և երեխայի առք ու վաճառքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: