կիրակի, հոկտեմբեր 11
11 / 10 / 2026
Մեղրիով որևէ միջանցք Ադրբեջանին չի տրվելու. Արմեն Խաչատրյան

Մեղրիով որևէ միջանցք Ադրբեջանին չի տրվելու. Արմեն Խաչատրյան

Մեղրիով որևէ միջանցք Ադրբեջանին չի տրվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն։

«Բայց ճանապարհներն ապաշրջափակելու գոնե 3-4 տարբերակ հաստատ կա: Այդ տարբերակներում ՀՀ-ն շատ շահեկան վիճակում է լինելու»,- ասել է պատգամավորը:

Խաչատրյանը նշեց, որ քարտեզը ցույց չի տալու, թե որտեղով, ինչպես պետք է անցնի. «Բայց կարող եմ ասել, որ Ալիևի ուզածը, որ պետք է միջանցք տալ Նախիջևան անցնելու համար, ընդունելի չէ ու չի լինելու»:

  • Կիսվել: