Մեղավորները պետք է մասսայական պատժվեն․ Գագիկ Ծառուկյան
Ցանկացած մարդ պետք է իրեն դնի զոհվածների ծնողների տեղը: Մարդը երեխա է մեծացնում, պահում է, ուղարկում բանակ, որ առողջ վերադառնա: Ցավալի ու վատ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Պետք է ուսումնասիրվի, պարզվի, թե ովքեր են մեղավորները: Նրանք պետք է մասսայական պատժվեն»,- ասաց նա։
Ըստ Ծառուկյանի՝ ծնողը պատաստ է իր երեխային ուղարկել ծառայության, բայց պատկերացրեք, թե ինչ աստիճան են հասցնում, որ ինքնասպանություն են գործում։
«Սա լուրջ խնդիր է, պետք է ուշադրություն դարձվի, քննիչ հանձնաժողով ստեղծվի հարցն ուսումնասիրելու համար: Ես սրտի ցավով ցավակցում եմ, մարդու սիրտը կտոր-կտոր է լինում: Հարցով պետք է արագ զբաղվել»,-շեշտեց ԲՀԿ առաջնորդը: