կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարուքյանն ընտրությանը նախկին իշխանության մասնակցելն անուղղակի աջակցություն է համարում Փաշինյանին

Մարուքյանն ընտրությանը նախկին իշխանության մասնակցելն անուղղակի աջակցություն է համարում Փաշինյանին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, եթե խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցեն նախկին իշխանության ներկայացուցիչները, դա անուղղակի աջակցություն կլինի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Ես ասել եմ, որ, եթե նախկին իշխանություններն օրակարգ ունեն երկրում իշխանափոխության, ուրեմն պետք է դուրս գան գործընթացից: Որովհետև հեղափոխությունը նոր է եղել ու, եթե ժողովուրդը տեսնի իրենց ակտիվ մասնակցությունը, այդ իմաստով աջակցելու են Նիկոլ Փաշինյանին: Դա նաև կարող եք տեսնել հարցումների արդյունքներով»,- ասաց Մարուքյանը:

  • Կիսվել: