երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարդը չպետք է խախտում անելուց օգուտով դուրս գա. ՏՄՊՊՀ նախագահ

Մարդը չպետք է խախտում անելուց օգուտով դուրս գա. ՏՄՊՊՀ նախագահ

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է դեպքերին, երբ ՏՄՊՊՀ-ի կողմից պատասխանատվության միջոց կիրառելուց հետո տնտեսվարողը շարունակում է նույն խախտումները:

«Դա իրեն ձեռնտու է: Մենք ունենք առավելագույն սահման, որից ավելին չենք կարող տուգանել: Եթե տնտեսվարողին ձեռնտու է խախտում անել՝ խախտումով ավելի շահույթ ստանալ, իրավախախտումն ապացուցելուց հետո էլ դատարան դիմի ու, ասենք, հինգ տարի հետո բերի վճարի դա, ուրեմն՝ ձեռք է տալիս, և ինքն այդ վարքագիծը շարունակելու է»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ առաջարկում են նշանակվող տուգանքը չլինի ստացած շահույթից պակաս: «Մարդը չպետք է խախտում անելուց օգուտով դուրս գա»,- ասաց նա:

  • Կիսվել: