Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում․ Մարուքյանը պատասխանել է Հաջիևին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է, և Բաքուն չի պատրաստվում ինքնիշխանության վերաբերյալ հարցերը քննարկել որևէ այլ կողմի հետ։
«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմներ չեն լինի։ Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կրկին պետք է հիշեցնեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչ օրս մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»,- գրել է նա։