կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մամեդյարովի սին թեզերը որևէ արժեք չունեն․ Երևան

Մամեդյարովի սին թեզերը որևէ արժեք չունեն․ Երևան

Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ: Այս մասին, պատասխանելով News.am-ի հարցին առ այն, ար Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը արցախյան հարցի փակուղի մտնելու մեջ մեղադրել է հայկական կողմին, ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Գուցե Մամեդյարովի առաջ քաշած թեզերը որոշակի արժեք ունեն Ադրբեջանի ներքաղաքական միջավայրում՝ հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցող վերադասավորումները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները, սակայն դրանք որևէ ձևով չեն նպաստում խաղաղ գործընթացին և ուստի որևէ արժեք չունեն»,- նշեց Նաղդալյանը:

Անրադառնալով Մամեդյարովի այն պնդմանը, որ Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի կողմից «հարազատների գերեզման այցելությունը չի կարող հանցագործություն համարվել», Նաղդալյանը մասնավորապես նշել է․ « Ցավալի է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի մակարդակով արդարացվում է 16-ամյա Սմբատ Ցականյանի սպանությունը տվյալ անձանց կողմից:

Դա բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը հակամարտության գոտում բնակվող մարդկանց նկատմամբ: Կցանկանայի վերստին հիշատակել, որ Ադրբեջանի նախագահն անչափահասին սպանած մարդկանց համեմատել է Ռամիլ Սաֆարովի հետ, ով կացնահարել էր քնած հայ սպայի: Կարծում ենք՝ այդ համեմատությամբ ամեն ինչ ասված է»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: