երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկման ենթակա չէ․ Մակունցը՝ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին

Քննարկման ենթակա չէ․ Մակունցը՝ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին

Իշխող ուժը  ընդունում է "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջարկությունը խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու մասին: Այս մասին լրագրողմերի հետ ճեպազրույցում նշել է իշխող իմ քայլը խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը:  

Մակունցի խոսքով՝ իրենք նշել են, որ արտահերթ ընտրությունների մասով պատրաստ են գործնական քայլերի:

«Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերվում է Մարուքյանի մեկ այլ առաջարկի` նախագահի աշխատակազմից ետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վարչապետի առաջարկը և վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում Տիրան Խաչատրյանին, ապա Մակունցը պնդեց, որ դա նույնիսկ քննարկման առարկա չի կարող լինել: 

«Էդմոն Մարուքյանի ասածն անգամ քննարկման ենթակա չէ, կա Սահմանադրություն, և մենք՝ որպես պատգամավորներ, պետք է պատասխանատու լինենք այդ Սահմանադրության իրականացմանը և չնպաստեք Սահմանադրության խախտմանը»,- նշեց Մակունցը:

նշենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է երկիրը ցնցումներից դուրս հանելու համար անհապաղ դադարեցնել երկրում ստեղծված այս խառնաշփոթը, հետ կանչել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, վերանշանակել ԳՇ պետի տեղակալին, ցրել խորհրդարանը և օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակել։

«Ես, որպես խնդրի լուծում, առաջարկում եմ հետևյալ տարբերակը․ Դուք, պարոն վարչապետ, Հանրապետության նախագահից վաղը հետ եք վերցնում Գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագրի նախագիծը, կարող եք վերանշանակել նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալին, ձեռք չեք չտալիս ԳՇ ղեկավարությանը, 5 բանակային կորպուսների ղեկավարներին և ընդհանրապես մի կողմ եք քաշվում բանակից։ Մենք, դրան ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ վարչապետի հրաժարականի պարագայում չենք առաջադրվելու և որեւէ մեկին չենք առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների։ Եվ ընտրություններով ձևավորված իշխանությունը կորոշի՝ ԳՇ պետն ու տեղակալը կմնան, թե չեն մնա»,- ասել է նա։

  • Կիսվել: