երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Մակեյը և ՀՀ դեսպանը քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության ակտիվացումը

Մակեյը և ՀՀ դեսպանը քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության ակտիվացումը

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն ընդունել է Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանի հավատարմագրերի պատճենը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

’’Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ բելառուսա-հայկական հարաբերությունների զարգացման արդիական հարցեր, միջազգային հարթակներում Մինսկի եւ Երեւանի փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաեւ փոխշահավետ համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները",-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: