երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Բայրամովի հետ հանդիպմանն իր աջակցվությունն է հայտնել Ադրբեջանին՝ ՀՀ-ի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման գործում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Բայրամովի հետ հանդիպմանն իր աջակցվությունն է հայտնել Ադրբեջանին՝ ՀՀ-ի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման գործում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի հետ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ ներկա իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև՝ տարածաշրջանային այլ խնդիրներ։ 

Ռայդերը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ ՄԱԿ-ը պատրաստ է լիակատար աջակցել Ադրբեջանին։ 

  • Կիսվել: