ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԱԿ ԱԽ-ում փաստաթուղթը չընդունվեց առանձին երկրների, երբեմն նաև՝ բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով․ Արարատ Միրզոյան

ՄԱԿ ԱԽ-ում փաստաթուղթը չընդունվեց առանձին երկրների, երբեմն նաև՝ բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ տեղի ունեցած քննարկումներին, որոնց արդյունքում բանաձև պետք է ընդունվեր։

Նշենք, որ ըստ առկա տեղեկության՝ այդ փաստաթղթի ընդունումը տապալվել էր Ռուսաստանի կողմից։

Արարատ Միրզոյանն իր ելույթում հաստատեց դա՝ ասելով․ «Փաստաթուղթ էր շրջանառվում, ցավոք, այդ փաստաթուղթն ընդունել հնարավոր չեղավ։ Դա պետք է լիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողի հայտարարություն։ Ցավոք, այդ փաստաթղթի ընդունումը տեղի չունեցավ առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով։ Բայց աշխատանքները շարունակվում են, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարևորագույն հարթակ է, և մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք»։

  • Կիսվել: