երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՄԱԿ ԱԽ նիստին ՌԴ ներկայացուցչի ելույթը գնահատում եմ բացասական․ Ալեն Սիմոնյան

ՄԱԿ ԱԽ նիստին ՌԴ ներկայացուցչի ելույթը գնահատում եմ բացասական․ Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում ՌԴ ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ես գտնում եմ, որ դաշնակից երկիրը շատ ավելի հասցեական գնահատականներ պետք է հնչեցներ իրավիճակի վերաբերյալ, մինչդեռ դա արեցին երկրներ, որոնց հետ Հայաստանը նման սերտ հարաբերություններ չուներ», - նշեց Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի, ՌԴ-ն կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ ոչ կարողանում է, ոչ ուզում ավելի հասցեական և կոնկրետ լինել իր գնահատականներում։
 
«Համենայն դեպս ես զարմացած չեմ, վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ ՌԴ-ն կարող է նման ձևով արձագանքել իրավիճակին։ Հնարավոր է, որ դա պայմանավորված է նրանով, որ իրավիճակի պատասխանատուն ՌԴ խաղաղապահներն են ու այդպիսով նրանք փորձում են նվազեցնել իրենց պատասխանատվությունը», - եզրափակեց ԱԺ նախագահը։
 
Նշենք, որ նախօրեին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ՌԴ-ն այն եզակի երկրներից էր, որ «Լաչինի միջանցքի շրջափակումը կապեց Լեռնային Ղարաբաղի ընդերքի շահագործման հարցով», ինչպես նաև նշեց, որ «ճանապարհը մասնակի բաց է»։
 
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: