շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լուծումն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումն է. «Հայաստանի Հանրապետություն»

Լուծումն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումն է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նախօրեին ժամանել է տարածաշրջան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկելու արցախյան հիմնախնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ տարածաշրջանում ուժերի վերադասավորման արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված միջազգային կառույցը հետաքրքրված է պաշտպանել իր օրակարգը։

Ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Երեւանում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ պատրաստ են քննարկել իրենց անելիքները նպաստելու հակամարտության կարգավորմանը, որը գտնվում է ԵԱՀԿ տարածքում։ «Տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Աներկբայորեն տարածաշրջանային իրավիճակը Արցախի հարցի շուրջ փոխվել է նոյեմբերի 10-ի հրադադարից հետո։ Մենք ողջունում ենք հրադադարը։ Դրա իրականացումը հիմք կհանդիսանա առաջ գնալու հակամարտության լուծման գործընթացում»,- ասել է նա՝ շեշտելով, որ կան դեռեւս մի քանի հարցեր, որոնք լուծման կարիք ունեն։ Կարող ենք ենթադրել, որ խոսքը վերաբերում է տարածաշրջանով անցնող կոմունիկացիոն, տրասնպորտային եւ գազաէներգետիկ ոլորտում ԵԱՀԿ-ի շահերի պաշտպանությանը։ Նկատենք, որ պատերազմից հետո գլխավոր դերակատարներ հանդես են գալիս Թուրքիան եւ Ռուսաստանը, հետեւաբար Արեւմուտքը քայլեր է ձեռնարկում վերականգնելու իր մասնակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում»:

Մանրամասբերը՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: