«Լուսավոր Հայաստանը» հանդիպել է ԱԽ քարտուղարի հետ
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 9-ին, տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, գրել է. «Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 9-ին տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են»։