չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է արտակարգ դրությունը չեղարկելու և կարանտին հայտարարելու նախագծին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է արտակարգ դրությունը չեղարկելու և կարանտին հայտարարելու նախագծին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայատան» խմբակցությունը դեմ կքվեարկի Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու օրենսդրական նախագծերի փաթեթին: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

«Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի այս նախագծին, որովհետև այն չի բխում այսօրվա խնդիրների լուծումներից ու ավելի է խնդիրներ առաջացնելու: Մենք արդեն 3-4 ամիս ասում ենք, որ պետք է անցնել այլ ռեժիմի, որովհետև երկրին լուրջ վնաս է հասցնում արտակարգ դրությունը, հիմա մեզ առաջարկում են մինչև 6 ամսով կարանտին հայտարարելու նոր նախագիծ, որը բազմաթիվ խնդիրներ ունի»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորի մտահոգությունը նախագծի հետ կապված մարդու սահմանադրական իրավունքների սահմանափակումն է։ 

«Հանրապետության տարածքով մեկ կարանտին հայտարարելու ուղերձը շատ վատ ուղերձ է, և ես մտավախություն ունեմ, որ այն երկրները, որոնք պատրաստվում էին սահմանները բացել ՀՀ քաղաքացիների համար սեպտեմբերի 12-ից հետո, հնարավոր է, կարանտինի հիմքով նույն սահմափակումները պահպանել», -հայտարարեց Մարուքյանը։

Նա նաև նշեց, որ կարելի է քննարկել այլ տարբերակներ և գոնե փոխել կարանտին հայտարարելու հետ կապված անվանումը:

  • Կիսվել: