Lուրջ բոլոլա է լինելու. ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ այսօրվա ձերբակալությունների մասին
Այսօրվա իրադարձությունների կապակցությամբ, կարելի է ասել միայն մեկ բան՝ յուրաքանչյուր գործողություն, որը ձեռնարկում է իշխանությունը, ձերբակալելու կամ բերման ենթարկելու՝ հանրային ճանաչողություն ունեցող անձանց նկատմամբ, պետք է լինի հազար տոկոս հիմնավորված, հակառակ դեպքում շատ լուրջ բոլոլա է լինելու։ Այս մասին ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ես անկեղծ, ասած չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը, չնայած ենթադրություններ իհարկե կարող եմ անել, սակայն սպասենք-տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։
Հ.Գ. հա քանի չեմ մոռացել ևս մեկ բան, ինչ-որ մեկը թույլ է տվել իրեն արտահայտություն, որ ձերբակալությունը դա՝ «հանրային պահանջ է»։
Ախր «հանրային պահանջի» թեզը ուղղակի դիկտատուրայի թեզ է, այսքանը հասկանալու համար պետք չէ լինել հանճար»։