չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Լուկաշենկոն կարծում է՝ Զելենսկին «ոչ ադեկվատ է»

Լուկաշենկոն կարծում է՝ Զելենսկին «ոչ ադեկվատ է»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ի պատասխան Զելենսկու խոսքերի, որով նա դիմում էր բելառուսցիներին, հայտարարել է, որ վերջինս պետք է դիմի ոչ թե Բելառուսի, այլ Ուկրաինայի ժողովրդին, և կարծիք է հայտնել, որ Կիևի իր գործընկերը «ոչ ադեկվատ է»։

Բելառուսի ղեկավարը կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ արյունահեղությունից խուսափելու համար:

«Այժմ ռազմական գործողություններ են, մեկ-երկու օրից պատերազմ կլինի, երեք օր հետո՝ մսաղաց»,-ասել է նա:

Միաժամանակ Լուկաշենկոն կրկին հայտարարել է,  որ Ուկրաինայում «չկա ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի պարկուճ», սակայն խոստովանել է, որ Բելառուսի տարածքից հրթիռային հարձակումներ են իրականացվել ուկրաինական ռազմական օբյեկտների վրա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե կողմնակից չէ ռուսական կողմի հետ  Մինսկում բանակցություններ վարելուն և ասել, որ այլ քաղաքներ կարող են հարթակ լինել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, բայց ոչ Բելառուսի որևէ քաղաք, քանի որ, ըստ նրա, այդ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում:

Որպես այլընտրանք նա առաջարկել է Բաքուն,  Ստամբուլն ու ևս 2 քաղաք:

  • Կիսվել: