երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Լրացումներ և փոփոխություններ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում

Լրացումներ և փոփոխություններ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում

Ազգային ժողովy 2020 թ. առաջին ընթերցմամբ ընդունեց ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնց հիմնական նպատակն էր կուսակցական համակարգի կայացումը, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը, քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատումը, քաղաքական կոռուպցիայի կանխարգելումը:

Նախագծերի փաթեթի առանցքային փոփոխություններից մեկը եղել է կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելը:

Դա ենթադրում է հանձնաժողովի կողմից կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և հաշվետվության մեջ առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում: Հանձնաժողովի գործառույթներին վերաբերող դրույթներն ուժի մեջ մտնելու համար սահմանվել էր 2022 թ. հունվարի 1-ը:

  • Կիսվել: