հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը չեղյալ է համարում դեկտեմբերի 11-ին նախատեսված միջոցառումը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը չեղյալ է համարում դեկտեմբերի 11-ին նախատեսված միջոցառումը

Հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և անվտանգային մարտահրավերները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը չեղյալ է հայտարարում ս․ թ․ դեկտեմբերի 11-ին Գլենդեյլի Արցախ պողոտայում նախատեսված «Հայկական փառատոն»-ը։ Այս մասին հայտնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։

«Երախտագիտություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, աջակիցներին և Գլենդեյլ քաղաքի աշխատակազմին ցուցաբերած օժանդակության համար։ Այս դժվար պահին մեր բոլորի համախմբվածությունը և օժանդակությունը պետք է ուղղված լինի հայրենիքին սատարելու նպատակին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: