շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ԱՄՆ Յուտա նահանգի հետ համագործակցության կապեր է ստեղծում

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ԱՄՆ Յուտա նահանգի հետ համագործակցության կապեր է ստեղծում

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը ԱՄՆ Յուտա նահանգի հետ համագործակցության կապեր է ստեղծում:

Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն առաջին պաշտոնական այցը Յուտա սկսել է հուլիսի 12-ից: Հյուպատոսը խոսել է Յուտայի երկուհազարանոց հայ համայնքի և Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսության միջև ինստիտուցիոնալ հարաբերություններ ստեղծելու համար գործնական մեխանիզմների ու ծրագրերի մասին, որի միջոցով կապ է հաստատվում Հայաստանի հետ։
 
Գլխավոր հյուպատոսը Յուտայի հայ համայնքին իր երախտագիտությունն է հայտնել 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախին ու Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
 
Արմեն Բայբուրդյանն այցելել է Յուտայի համալսարաններ, որտեղ քննարկվել են Հարավային Կովկասի հետ կապված հարցեր, ինչպես նաև Յուտա նահանգի ու Հայաստանի միջև գործնական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

  • Կիսվել: