չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Լիտվայի ԱԳ նախարարը հուսով է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների

Լիտվայի ԱԳ նախարարը հուսով է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների

Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը հույս է հայտնել, որ ավելի քան 10 ժամ տևած քննարկումների արդյունքում կրակի դադարեցման համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

Լինկևիչուսը, մասնավորապես, նշել է. ՛՛14 օր տևած ծանր մարտեր, արդյունքում զգալի կորուստներ, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր, տուժածներ: 10 ժամ տևած բանակցություններ: Հույս ունեմ, որ հրադադարը կպահպանվի և Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների՝ բարի կամքի ոգով և ԵԱՀԿ հովանու ներքո՛՛:

  • Կիսվել: