երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
 «Լիդիան Արմենիայի» նոր պահնորդականի ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել. Անի Սամսոնյան

«Լիդիան Արմենիայի» նոր պահնորդականի ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել. Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ պատգամավորա Անի Սամսոնայնը հայտնում է, որ այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Համաձայն ականատեսների բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա: 

«Համաձայն տեղեկությունների այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Համաձայն ականատեսների բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա:

Պետք է հայտնեմ, որ նախորդ օրը գործընկերոջս` Գեւորգ Գորգիսյանի Gevorg Gorgisyan-ի հետ եղել ենք Ամուլսարում, զրուցել ենք պաշտպանների հետ: Դիրքերում հերթապահություն էր իրականացնում նաև ՀՀ Ոստիկանությունը, ինչը շատ անհրաժեշտ է, բայց հերթապահող երկու ոստիկանի դիմաց կային պահնորդական 5-6 ծառայողներ: Նշեմ նաև, որ մասնավոր պահնորդները մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում մեզ տեսանկարահանել են, ինչի թույլտվությունը և իրավունքը չունեին:

Երբ անհրաժեշտ է բերման ենթարկել քաղաքացիներին, ոստիկանությունը կուտակում է բավարար ուժեր, բայց երբ անհրաժեշտ է պաշտպանել և կանխել բախումները, երկու ոստիկանը բավարար է համարվում: Սա սխալ է:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորները պիտի ենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է Սամսոնյանի գրառման մեջ։

  • Կիսվել: