երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Լիբանանի նախագահը Երևան այցից առաջ ընդունել է նախարար Վարդինե Օհանյանին և ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը

Լիբանանի նախագահը Երևան այցից առաջ ընդունել է նախարար Վարդինե Օհանյանին և ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը

Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայաստան այցից առաջ ընդունել է Երիտասարդության եւ մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին:

Ինչպես հայտնում է Լիբանանի նախագահի պաշտոնական էջը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, Աունն Օհանյանի միջոցով իր ողջույններն է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
 
«Երևան կատարելիք այցելությանը նախարար Օհանյանը կներկայացնի Լիբանանի Հանրապետության նախագահին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում»,- նշվում է Լիբանանի նախագահի էջում։
 

  • Կիսվել: