երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լիբանանահայության վերականգնմանն ուղղված թելեթոնի ընթացքում մոտ 1.4 մլն դոլար է հանգանակվել

Լիբանանահայության վերականգնմանն ուղղված թելեթոնի ընթացքում մոտ 1.4 մլն դոլար է հանգանակվել

Արևմտյան Ամերիկայի hամագաղութային [որհուրդը, շարունակելով իր հանգանակությունները, իրականացրել է թելեթոն՝ ի աջակցություն Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերի: Այս մասին հայտնում է «Ասբարեզը», նշելով, որ «Մեկ ազգ, մեկ ապագա» նշանաբանով անցկացված թելեթոնի ընթացքում հանգանակվել է 1 մլն 375 հազար 555 դոլար:

Լոս Անջելեսում անցկացված թելեթոնի բացման ընթացքում Արամ Ա. Կաթողիկոսն իր երախտագիտական խոսքն է ուղղել ամերիահայությանը, Լիբանանի հայությանն օգնելու համազգային գործում դերակատարում ունեցող կազմակերպություններին:

Երեքուկես ժամ տևած թելեթոնի ընթացքում Արևմտյան Ամերիկայի շրջանի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Արմեն Սահակյանն ու միջոցառման մասնակից մյուս բանախոսները մանրամասնորեն ներկայացրել են լիբանանահայության ապրած տագնապի տարբեր երանգները:

  • Կիսվել: