շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Լիահույս ենք, որ Հովհաննավանքը սրբագործելուց հետո կանցնենք հոգևոր մեր ծառայությանը․ Տեր Սարգիս

Լիահույս ենք, որ Հովհաննավանքը սրբագործելուց հետո կանցնենք հոգևոր մեր ծառայությանը․ Տեր Սարգիս

Առաջիկա կիրակիի հետ կապված թեմի վարչական խորհուրդը դեռ վերջնական որոշում չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը` խոսելով կարգալույծ արված հոգևորականի կողմից կիրակի սպասվող պատարագի մասին։

Նա, մասնավորապես, նշեց. «Լիահույս ենք, որ այս ամենը ավարտվելու է, և Հովհաննավանքը սրբագործվելուց հետո մենք` ես և իմ հոգևոր եղբայր Մանուկը, կանցնենք հոգևոր մեր ծառայությանը։ Իրենք անցած կիրակի ցույց տվեցին, որ էն, ինչ հայտարարել էին, փուչ է, և իրենք արդեն պարտվել են»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի ևս մասնակցելու է կարգալույծ արված քահանայի կողմից մատուցվող պատարագին։

 
Տեսանյութը՝ այստեղ:
 

  • Կիսվել: