երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԼՀԿ-ն նախաձեռնում է անվտանգության սեկտորի ղեկավարների հետ հանդիպումներ. Մարուքյան

ԼՀԿ-ն նախաձեռնում է անվտանգության սեկտորի ղեկավարների հետ հանդիպումներ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սեկտորի ղեկավարների հետ հանդիպումներ: Այս մասն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, որ հանդիպումները «միտված են ներքին և արտաքին անվտանգության հարցերի քննարկումներին և այդ մարտահրավերների վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացնելուն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության»:

  • Կիսվել: