ԼՀԿ-ն խորհրդի նիստ է արել․ հանձնարարվել է հստակեցնելու անելիքը ՏԻՄ ընտրությանն ընդառաջ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կառավարման խորհրդի նիստ է արել: Այդ մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Նիստը վարել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Օրակարգում քննարկվել են Հայաստանին և Արցախին սպառնացող մարտահրավերները, տարածաշրջանային վիճակը, ներքաղաքական իրավիճակը և Հայաստանի տարբեր համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունները:
Նիստի ընթացքում ներկայացվել է կուսակցության կատարած աշխատանքը միջազգային գործընկերների հետ՝ կապված Ադրբեջանի չդադարող ագրեսիայի, հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ:
Հանձնարարականներ են տրվել շարունակելու աշխատանքները նշված ուղղություններով և հստակեցնելու անելիքները ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:


