շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
ԼՀԿ-ն հետընտրական մեծ խնջույք է արել․ «Հրապարակ»

ԼՀԿ-ն հետընտրական մեծ խնջույք է արել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կիրակի օրը Ջրվեժի «Էրզրում» ռեստորանում ԼՀԿ-ն հետընտրական մեծ խնջույք է արել։ Հրավիրված են եղել կուսակցության ակտիվը, մարզային, տարածքային շտաբների ներկայացուցիչները։

Մարուքյանը շնորհակալություն է հայտնել բոլորին և «դուխ» տվել, թե իրենք այս ընտրություններից հետո մեծ դերակատարում պետք է ստանձնեն, ոչինչ չի ավարտվել։

Թե ինչի մասին է խոսքը, չի մանրամասնել՝ ասելով, որ առաջիկայում կուսակցական խորհուրդը նիստ կանի և կքննարկի իրենց անելիքները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: