ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԼՀԿ-ն բոյկոտեց նիստը, ԲՀԿ-ն ազատ է թողել ընտրությունը. ԱԺ-ում ԲԴԽ անդամ են ընտրում

ԼՀԿ-ն բոյկոտեց նիստը, ԲՀԿ-ն ազատ է թողել ընտրությունը. ԱԺ-ում ԲԴԽ անդամ են ընտրում

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է։ ArmDaily.am-ի թղթակիցն ԱԺ-ից հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտեց նիստը, խմբակցության բոլոր պատգամավորները լքեցին դահլիճը։

 

Մինչ ԱԺ նիստը, կայացել է ԲՀԿ նիստ։ Խմբակցությունը քննարկումների ընթացքում որոշել է ազատ թողնել թիմակիցներին ընտրության հարցում, այսինքն՝ կուսակցությունը միասնական դիրքորոշում չի դրսևորելու և ամեն պատգամավոր իր հայեցողությամբ կատարելու է իր ընտրությունը։

 

Նշենք, որ նիստին գրանցվել է 102 պատգամավոր կա։ ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանին խորհրդարանում ներկայացնում է «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

  • Կիսվել: