ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունը «պատմական» է․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը «պատմական» է բնորոշել Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդային դերակատարմամբ ընդունված եռակողմ հայտարարությունը: Այս մասին գրում է Ria.ru—ն։
«նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար արժանի է ամենաբարձր գնահատանքի: Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը, իմ կարծիքով, միակ ճիշտ որոշումն է ստեղծված կրիտիկական իրավիճակում», - ասել է Տոկաևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստի ընթացքում:
Տոկաևի խոսքերով՝ «այս հայտարարությունը կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»:
«Իմ կարծիքով՝ սա իսկապես պատմական հայտարարություն է»,-ավելացրել է Ղազախստանի նախագահը: