երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԼՂ-ում Պուտինի հաջող առաքելությունից հետո Արևմուտքը հանկարծ բորբոքվեց․ Լավրով

ԼՂ-ում Պուտինի հաջող առաքելությունից հետո Արևմուտքը հանկարծ բորբոքվեց․ Լավրով

Արևմուտքին անհրաժեշտ է ուկրաինական ռեժիմը՝ Ռուսաստանին անընդհատ նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ որոնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ RBC-ի հետ հարցազրույցում։

«Նրանց (Արևմուտքին - խմբ.) ուկրաինական ռեժիմը պետք է միայն մեկ բանի համար` անընդհատ Ռուսաստանին նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ փնտրելու համար: Նրանք ցանկանում են ամեն կերպ թուլացնել այն ամենը, ինչ կա մեր շուրջը՝ Բելառուսը, Կենտրոնական Ասիան և այժմ Անդրկովկասը, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության հաջող առաքելությունից հետո հանկարծ նրանք բոլորը տագնապեցին՝ այդ ինչպես էր հնարավոր առանց իրենց: Այժմ նրանք փորձում են թափանցել այս տարածաշրջան և մեծացնել իրենց ակտիվությունն այդտեղ։

Ռուսաստանի արևմտյան գործընկերները «չեն ցանկանում, պատրաստ չեն և չգիտեն, թե ինչպես պետք է խոսեն հավասարության հիմքի վրա: Լինի դա Ռուսաստանը, Չինաստանըկամ որևէ այլ երկիր»,- ասել է Լավրովը: 


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: