կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԼՂ-ում կողմերը պետք է կանգնեն համաձայնության պահին զբաղեցրած դիրքերի վրա. Պուտին

ԼՂ-ում կողմերը պետք է կանգնեն համաձայնության պահին զբաղեցրած դիրքերի վրա. Պուտին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերը կանգնում են այն դիրքերի վրա, որ զբաղեցրել են եռակողմ համաձայնությունը հաստատելիս: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթներից մեկի մասին:

«Մենք պայմանավորվել ենք, որ դադարեցվում են ռազմական գործողությունները ու պայմանավորվել ենք, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին: Սրա հետ կապված առաջացել են որոշակի տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ, ընդ որում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Սրանք պետք է լուծել հանգիստ` բանակցային գործընթացի ընթացքում, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հնարավորությունները, քանի որ այնտեղ նշված է այն մասին, որ հրադադարի հաստատումից հետո պետք է տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կայունացում լինի` տնտեսական ու ենթակառուցվածքային ապաշրջափակմամբ: Դա վերաբերում է նաև Նախիջևանին, Հայաստանի հարավին ու հյուսիսին: Այն բռնկումը` հրադադարի ռեժիմի խախտման, որը տեղի ունեցավ, հույս ունեմ, որ կլինի միակը և հնարավոր կլինի բոլոր պայմանավորված կողմերին նստեցնել բանակցությունների շուրջ»,- ասաց Պուտինը:

  • Կիսվել: