կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԼՂ-ում անհետ կորածների որոնմամբ զբաղվող կենտրոն է դիմել 2320 քաղաքացի․ ՌԴ ՊՆ

ԼՂ-ում անհետ կորածների որոնմամբ զբաղվող կենտրոն է դիմել 2320 քաղաքացի․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնը շարունակում է իր աշխատանքը: Արցախում հակամարտության ժամանակ անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գործում է թեժ գիծ:

Ըստ գերատեսչության՝ անհետ կորածների որոնումներն իրականացվում են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։

Բոլոր դիմումներին ընթացք է տրվում, դրանք գրանցվում են տվյալների բազայում և ուղարկվում են համատեղ որոնողական խմբերին։

Ըստ հաղորդման՝ առայսօր ստացվել է 2 320 դիմում, 575-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։

  • Կիսվել: