հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մտահոգված է իրավիճակով և առաջարկում է լուծումներ. Վազգեն Մանուկյան

Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մտահոգված է իրավիճակով և առաջարկում է լուծումներ. Վազգեն Մանուկյան

Ես կարծում եմ՝ ՀՀ առաջին նախագահի արած հայտարարությունը կարելի է քննարկել, նա առաջարկել է նորմալ տարբերակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ առաջնորդ Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց.  ՛՛Ինչ վերաբերում է այդ հայտարարությունն անելու դրդապատճառին, ես դա չեմ մեկնաբանում և չեմ ասի՝ մենք հիմա մրցում ենք իրար հետ, այլ այս պահին ես կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս շատ մտահոգված է ստեղծված իրավիճակով և փնտրում է լուծումներ՛՛:

Հիշեցնենք, որ Լևոն տեր-Պետրոսյանն ասել էր. ՛՛Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում՛՛:

  • Կիսվել: