երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի գոյության իրավունքներն անվիճելի են․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը РБК-ին (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի գոյության իրավունքներն անվիճելի են․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը РБК-ին (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի գոյության իրավունքներն անվիճելի են։ Այս մասին ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցազրույցի ընթացքում Քոչարյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակին, նշելով․

«Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է հակամարտության կարգավորումը: Լեռնային Ղարաբաղի գոյության իրավունքներն անվիճելի են: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա փաստ է: Երկրորդը Լեռնային Ղարաբաղի գոյության իրավական հիմքերն են: ԽՍՀՄ-ում ինքնավար հանրապետությունները իրավունք ունեին հանրաքվեի միջոցով որոշելու իրենց ճակատագիրը: Եվ երրորդ՝ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրեթե 30 տարվա փաստացի գոյությունն է, որը պաշտոնական Բաքուն փորձում է հերքել»։

Քոչարյանն իր տեսակետներն է հայտնել նաև քաղաքականություն վերադարձի, «թավշյա հեղափոխության» պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին:

  • Կիսվել: