շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և տեղի բնակչության բժշկական կարիքները հոգալու համար Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ստորաբաժանման կազմի մեջ են մտնում բժիշկներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմը, որոնք մշտապես պատրաստ կլինեն առաջին բուժօգնություն, որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել:

Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը ԼՂ-ում տեղակայելու համար կտեղափոխվի 122 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ:

  • Կիսվել: