երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լենա Նազարյանը հերքում է, որ Վրաստանը արգելափակել է դեպի Հայաստան եկող ռուսական ռազմական տեխնիկան

Լենա Նազարյանը հերքում է, որ Վրաստանը արգելափակել է դեպի Հայաստան եկող ռուսական ռազմական տեխնիկան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հերքել է տարածված ապատեղեկատվությունը այն մասին, որ «Վրաստանը արգելափակել է դեպի Հայաստան եկող Ռուսաստանից եկած ռազմական տեխնիկան, և այն Հայաստան է հասնում Իրանի միջոցով»։

Աժ փոխխոսնակը լուսանկար է հրապարակել և, մասնավորապես, գրել․

«Երեկ քիչ էր մնում ուրախանայի, որ մարդիկ վերջապես զգոն են, ուշադիր են ու միայն ճշտված տեղեկություն են տարածում։ Այսօր նկատեցի, որ 4300 անգամ տարածել են կատարյալ անհեթեթություն, ապատեղեկատվություն։ Ասվածից ոչինչ չի համապատասխանում իրականությանը։ Ուրեմն նորից ենք կրկնում մինչև վերջնականորեն սերտենք. ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»։
No photo description available.
 
 
Ավելի վաղ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել էր, որ Թուրքիան և Իսրայելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում:

  • Կիսվել: