երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լեհ քաղաքական գործիչը հայ գերիներին ազատելու խնդրանքով դիմել է Պուտինին և Մակրոնին

Լեհ քաղաքական գործիչը հայ գերիներին ազատելու խնդրանքով դիմել է Պուտինին և Մակրոնին

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեխը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինին և Էմանուել Մակրոնին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանում հայ ռազմագերիների և այնտեղ պահվող այլ անձանց ազատելուն, տեղեկացնում է Инфотека 24-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուչեխը նամակ էր ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նմանատիպ խնդրանքով:
 
Նշենք նաև, որ Բուչեխը նախաձեռնել էր հրատարակել Ադրբեջանի՝ Արցախի հայերի դեմ ռազմական հանցագործությունների վերաբերյալ առկա բոլոր փաստերը մեկ գրքույկում՝ հետագայում միջազգային կազմակերպություններին ներկայացնելու նպատակով:

  • Կիսվել: